Հայտնի է՝ ինչ պայմաններում կարելի է վարակվել «Կապիկի ջրծաղիկով»
Գիտություն և ՄշակույթԲժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովի խոսքով՝ «Կապիկի ջրծաղիկը» մարդուց մարդուն փոխանցվում է դժկամությամբ։ Այնուամենայնիվ, այն կարող է տարածվել սերտ, երկարատև շփման միջոցով։ Այս մասին ասել է Մյասնիկովը Telegram-ի իր ալիքում։ Նրա խոսքով՝ բավական է երեք ժամ միմյանցից մեկ մետր հեռավորության վրա լինել, և վարակը կտարածվի։ Նա նաև մատնանշել է, որ հիվանդության հիմնական ախտանշաններն են ցանը, ջերմությունը, այտուցված ավշային հանգույցները, դողը, թուլությունը, մկանային ցավը։ Միաժամանակ, ըստ բժշկի, «Կապիկի ջրծաղիկի» դեմ կոնկրետ արդյունավետ դեղամիջոց գոյություն չունի։
Միաժամանակ, Ալեքսանդր Մյասնիկովն ընդգծել է, որ համեմատած մարդկային ջրծաղիկի հետ՝ այս վիրուսը շատ ավելի քիչ վարակիչ է և շատ ավելի ցածր մահացությամբ, որը կազմում է մոտ 10%։