Հանրային հեռուստաընկերությունը «Եվրատեսիլ 2022»-ի համար մոտ 40 հազար դոլար է ծախսել. Sputnik Արմենիա
Գիտություն և ՄշակույթՀայաստանի Հանրային հեռուստաընկերությունը «Եվրատեսիլ 2022»-ի վրա շուրջ 40 հազար դոլար է ծախսել։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանի Հանրային հեռուստաընկերության մամուլի ծառայությունից։
«Հայտնում ենք, որ «Եվրատեսիլ 2022»-ին մասնակցելու նպատակով Թուրին պատվիրակություն ուղարկելու համար ծախսվել է մոտ 18 մլն դրամ, որը ներառում է ճանապարհածախսը և հյուրանոցը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ այդ ծախսերն իրականացվել են ոչ թե հեռուստաընկերության բյուջետային միջոցներով, այլ եկամուտների հաշվին:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2022»-ի եզրափակիչում Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը Snap երգով զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: