Ռումինիան կարող է հրաժարվել «Եվրատեսիլ»-ին մասնակցելուց` միավորների հետ կապված սկանդալի պատճառով
Գիտություն և ՄշակույթՌումինիան կարող է ապագայում հրաժարվել «Եվրատեսիլ»-ին մասնակցելուց և մտածում է Եվրոպական հեռարձակողների միության դեմ դատի տալու մասին՝ ռումինական ժյուրիի գնահատականները չեղարկելու պատճառով: TVR-ի տնօրեն Դեն Տուրտուրիցայի խոսքը մեջբերել է «ՌԻԱ նովոստի»-ն։
Մայիսի 14-ին Թուրինում կայացած Եվրատեսիլ 2022 երգի միջազգային մրցույթն ավարտվեց Ուկրաինայի հաղթանակով, որը պրոֆեսիոնալ ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքներով հավաքեց 631 միավոր։ Ռումինիայի պատվիրակության ղեկավար Յուլիանա Մարչուկը հայտնել է, որ մրցույթի կազմակերպիչները վերաբաշխել են ռումինական ժյուրիի գնահատականները՝ Մոլդովային տված իրենց ամենաբարձր միավորը փոխանցելով Ուկրաինային։
«Ես անձամբ կաջակցեմ TVR-ի ղեկավարությանը Եվրատեսիլին մասնակցելուց հրաժարվելու հարցում, մենք կուսումնասիրենք Եվրոպական հեռարձակողների միությանը դատի տալու տարբերակը և փոխհատուցում պահանջելու մեր իմիջին հասցված վնասի համար»,-գրել է Տուրտուրիցան։