Ստամբուլում բազմահազարանոց ցույց է անցկացվել՝ ընդդեմ թուրք ընդդիմադիր գործիչ Ջանան Քաֆթանջիօղլուի դատապարտման
Թուրքիա
Ստամբուլում բազմահազարանոց ցույց է անցկացվել՝ ընդդեմ թուրք ընդդիմադիր գործիչ Ջանան Քաֆթանջիօղլուի դատապարտման։ Վերջինս դատապարտվել է նախագահին եւ պետությանը վիրավորելու համար, գրում է Reuters-ը:
Մալթեփեի կենտրոնական թաղամասում ցուցարարները երգեր են երգել եւ ծածանել ընդդիմության ու ազգային դրոշները։ Քաֆթանջիօղլուն, որը դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման, ղեկավարում է Ժողովրդահանրապետական կուսակցության Ստամբուլի մասնաճյուղը եւ կուսակցության ամենահայտնի դեմքերից է։
2019 թվականին նա մեծ դեր է ունեցել քաղաքային ընտրություններում, որոնց արդյունքում կուսակցության թեկնածուն ստացել է քաղաքապետի պաշտոնը, որը վերջին 25 տարիներին զբաղեցնում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ