Der Standard. Վենեսուելա. Հուգո Չավեսը հաղթել է նախագահական ընտրություններում
Համաշխարհային Մամուլ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ Վենեսուելայի գործող նախագահ Չավեսը հավաքել է ընտրողների ձայների 54%-ը և վերընտրվել երկրի նախագահի պաշտոնին: Նրա հակառակորդ Հենրիքե Կապրիլես Ռադոնսկին հավաքել է ձայների 45%-ը: Այս պահին հաշվվել է քվեարկողների ձայների 90%-ը:
Ըստ ԿԸՀ-ի տվյալների՝ ընտրությանը մասնակցել է Վենեսուելայի 19 մլն. քաղաքացի, այսինքն՝ ընտրության ձայնի իրավունք ունեցողների 80%-ը:
Այսպիսով՝ 58-ամյա սոցիալիստը վստահ հաղթանակ է տոնում իր 40-ամյա հակառակորդի նկատմամբ:
Հուգո Չավեսը, ով արդեն14 տարի ղեկավարում է OPEC-ի (նավթ արդյունահանող երկրների ընկերություն) անդամ հանդիսացող Վենեսուելան, իր այս հաղթանակով պետության ղեկին մնալու իրավունք է ստանում մինչև 2019 թվականը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում