Աֆղանստանին քաղաքացիական պատերազմ է սպառնում. Զեկույց
Աշխարհ
Աֆղանստանի հետագա ճակատագրին նվիրված զեկույցի հեղինակները կարծում են, որ 2014թ. այդ երկրից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո նրա կառավարությունն անկում է ապրելու, որին հետևելու է քաղաքացիական պատերազմ:
Նրանք ենթադրում են, որ աֆղանական անվտանգության ծառայություններն ի վիճակի չեն լինելու ապահովել երկրի անվտանգությունը:
Փաստթուղթը բարձրաձայնում է նաև իր կասկածներն այն մասին, որ գալիք ընտրություններում լինելու են ընտրախախտումներ, եթե Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայը արդար և ազատ ընտրություններ անցկացնելու ուղղությամբ քայլեր չձեռնարկի:
Իր հերթին աֆղանական կառավարությունը քննադատել է այդ զեկույցը՝ անվանելով այն պարզապես «աղբ»:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ