Լիբիայի վարչապետին հեռացրել են պաշտոնից
Աշխարհ
Լիբիայի վարչապետ Մուստաֆա Աբու Շահուրի կողմից ներկայացված կառավարության նոր կազմը չի հաստատվել Համընդհանուր ազգային կոնգրեսի (խորհրդարան) պատգամավորների կողմից:
Տաս նախարարների թեկնածությունը, որոնց առաջարկել էր ճգնաժամային խորհուրդը, մերժվել է պատգամավորների կողմից: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:
Ինքը՝ Աբու Շահուրը, ով նշանակվել էր այդ պաշտոնին, սեպտեմբերի 12-ին պաշտոնապես հեռացվել է իր իր պարտականությունների կատարումից: Այժմ Կոնգրեսը պետք է նոր վարչապետ ընտրի:
Հոկտեմբերի 7-ին խորհրդարանի հաստատմանը ներկայացված կառավարության նոր կազմն արդեն 2-րդն էր, որ առաջ էր քաշվել վարչապետի կողմից:
Նախորդ կազմը, որում ներկայացված էր 29 նախարար, հետ էր կանչվել վարչապետի կողմից հոկտեմբերի 4–ին՝ պայմանավորված Կոնգրեսի շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիաներով:
Երկրում շատերը գտնում էին, եր Աբու Շահուրի ներկայացրած կառավարական կազմը չի արտահայտում լիբիացի ժողովրդի կամքը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ