Ֆրանսիայում ձերբակալվել է քուրդ գրոհայինների առաջնորդը
Աշխարհ
Ֆրանսիայի ոստիկանությունը հոկտեմբերի 6-ին և 7-ին իրականացված գործողությունների արդյունքում ձերբակալել է Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդին, ինչպես նաև երեք գրոհայինների. հայտնում է Agence France-Presse-ը։
Հոկտեմբերի 6-ին Փարիզում ձերբակալվել է Եվրոպայում կազմակերպության ենթադրյալ առաջնորդը։ Նրա անունը չի հայտնվում։ Նույն օրը ձերբակալվել է գրոհայիններից մեկը։ Մյուս երկու գրոհայինները ձերբակալվել են հոկտեմբերի 7-ին Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում։ Ներկայումս ոստիկանությունը պարզում է՝ արդյոք ձերբակալվածները փորձել են երկրում զենք ու զինամթերք ձեռք բերել։
Ձերբակալություններն իրականացվել են ահաբեկչության դեմ պայքարի ծրագրի շրջանակներում։
Սեպտեմբերի վերջին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը Ֆրանսիայի և Գերմանիայի իշխանություններին մեղադրել է այն բանում, որ այդ պետությունները թաքցնում են քրդական գրոհայիններին՝ Անկարային նրանց դեմ պայքարում օգնելու փոխարեն։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ