Հորդանանը կոչ է անում Սիրիայի հակամարտությանը քաղաքական լուծում տալ
Մերձավոր Արևելք
Հորդանանի թագավոր Աբդալլա 2-րդը կոչ է արել սիրիական ճգնաժամին քաղաքական լուծում տալ, երկուշաբթի հայտնել է «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը:
Աբդալլա 2-րդը կարծում է, որ անհրաժոշտ է անմիջապես դադարեցնել արնահեղությունները Սիրիայում:
Քաթարի ԱԳ նախարար Շեյխ Համադ բեն Ջասիմ ալ Թանին կոչ է արել արաբական երկրներին՝ զինված միջնորդությամբ հանդես գալ Սիրիայում հակամարտության կարգավորման համար:
Սիրիայում 2011թ. մարտից կառավարական ուժերի և ապստամբների միջև շարունակվող պայքարի արդյունքում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, զոհվել է շուրջ 20 000 մարդ, 23 000-ից ավել քաղաքaցի փախստականի կարգավիճակում ապրում է հարևան երկրներում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ