Թուրքիայում չեն բացառել Շվեդիայի և Ֆինլանդիայի պատճառով ՆԱՏՕ-ից դուրս գալը
ԹուրքիաՆԱՏՕ-ն պետք է կատարի Շվեդիայի և Ֆինլանդիայի դաշինքին միանալու Թուրքիայի պահանջները, հակառակ դեպքում Անկարան կբարձրացնի կազմակերպությունից դուրս գալու հարցը, ասել է Թուրքիայի խորհրդարանի անդամ Դևլեթ Բահչելին՝ նախագահ Էրդողանի դաշնակից Ազգայնական շարժում կուսակցությունից։ Այդ մասին գրում է Anadolu-ն։
Մեկնաբանելով ՆԱՏՕ-ին անդամակցելու Ստոկհոլմի և Հելսինկիի դիմումների հետ կապված իրավիճակը՝ քաղաքական գործիչը պաշտպանել է Անկարայի պաշտոնական դիրքորոշումը, որը մի շարք պահանջներ է առաջադրում հյուսիսային Եվրոպայի երկրների հայտերի հաստատման համար։ Բահչելին պահանջել է կատարել այս պայմանները եւ հայտարարել, որ Թուրքիան տարբերակներ ունի, նա անօգնական չէ։
«Նույնիսկ ՆԱՏՕ-ից դուրս գալը պետք է օրակարգ մտնի որպես այլընտրանքային տարբերակ, եթե հանգամանքները դառնան անլուծելի»,- ընդգծել է նա։
Քաղաքական գործիչը ՆԱՏՕ-ին մեղադրել է Թուրքիայի հանդեպ անհարգալից վերաբերմունքի մեջ և առաջարկել է այլընտրանք ստեղծել Հյուսիսատլանտյան դաշինքին` թյուրքական և իսլամական երկրների համար։