Չելենտանոն վերադառնում է մեծ բեմ
Աշխարհ
Երկուշաբթի օրը՝ իր երկարատև լռությունից հետո Վերոնայում կրկին «Արենա» կբարձրանա աշխարահռչակ երգիչ Ադրիանո Չելենտանոն։
Այդ «արենան» հին հռոմեական կրկես-ամֆիթատրոն է եղել և ավելի հայտնի է որպես դասական օպերայի հրապարակ։
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը, Չելենտանոն երկու համերգ կունենա՝ երկուշաբթի և երեքշաբթի։ Համերգի բոլոր մանրամասները գաղտնի են պահվում։
Ադրիանոյին կինը, ով հանդիսանում է նաև նրա պրոդյուսերը, հայտնեց միայն, որ հյուրերի թվում կլինի Չելենտանոյի ընկերը՝ Ջանի Մորանդին, ում հետ երգիչը զուգերգով հանդես կգա։ Թե էլ ինչ անակնկալներ է պատրաստել 74-ամյա Չելենտանոն, հայտնի չէ։
«Արենա»-ն ունի 12.000 տեղ, և բոլոր տոմսերը վաղուց սպառվել են։
Տոմսերի նախնական արժեքը կազմել է ընդամենը 1 եվրո, սակայն դրանք վերավաճառվել են մոտ 1000 եվրոյով։
Չելենտանոյի կինը խոստացել է, որ երգիչը, ով սկսել է երգել 1957 թվականից ու կարիերայի ընթացքում արդեն 41 ձայներիզ է թողարկել, չի հիասթափեցնի իր երկրպագուներին և նրանց կպարգևի շատ յուրօրինակ ու վառ շոու։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ