«Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը». Փաշինյան
Գիտություն և Մշակույթ«Կարևոր լուր ունեմ ձեզ փոխանցելու: 2022 մայիսի 25-ին Երևանի ժամանակով ժամը 22։35-ին ԱՄՆ-ից Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել ՀՀ առաջին տիեզերական արբանյակը։ Սա տեղի է ունեցել հայկական պետական գեոկոսմոս ընկերության ու իսպանական Սատլանտիս ընկերության համագործակցության արդյունքում». Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ սրանով Հայաստանը թևակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան։
Նշենք նաև, որ Կառավարությունը իր պաշտոնական էջում կիսվել է Երկիր մոլորակի ուղեծիր դուրս բերված Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակի լուսանկարներով:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ