Անհրաժեշտ է թույլ չտալ, որ «հայկական սփյուռքի արմատական խմբերը գերության մեջ պահեն» Հայաստանը. Թուրքիայի խորհրդարանի նախագահ
Թուրքիա«Հայաստանի հետ սկսված հարաբերությունների կարգավորման գործընթացը մենք համարում ենք կարեւոր եւ պատմական հնարավորություն տարածաշրջանի համար»,- այս մասին Hurriyet-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Սենթոփը։
Նրա խոսքով` այժմ անհրաժեշտ է թույլ չտալ, որ «հայկական սփյուռքի արմատական խմբերը» վնասեն այս գործընթացին ու հարաբերություններին և «գերության մեջ պահեն» Հայաստանը։
«Կոչ ենք անում բոլոր համապատասխան դերակատարներին գործել կառուցողական և աջակցել գործընթացին»,- ասել է նա։