Մահացել է Depeche Mode-ի համահիմնադիր Էնդի Ֆլեթչերը
Գիտություն և Մշակույթ
60 տարեկանում մահացել է Depeche Mode խմբի համահիմնադիր, անդամ Էնդի Ֆլեթչերը։ Այս մասին ասվում է խմբի թվիթերյան հաղորդագրության մեջ։
«Մենք ցնցված և ճնշող տխրությամբ ենք լցված մեր սիրելի ընկերոջ, ընտանիքի և խմբի անդամի Էնդի Ֆլեթչերի վաղաժամ մահվան կապակցությամբ», - ասվում է հայտարարության մեջ:
Depeche Mode բրիտանական երաժշտական խումբը կազմավորվել է 1980 թվականին Անգլիայի Բազիլդոն քաղաքում։ Այս խումբը, որն իր սեփական ոճն է ստեղծել էլեկտրոնային և ռոք երաժշտության մեջ, համարվում է աշխարհի ամենահաջողակ և երկարակյաց երաժշտական խմբերից մեկը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)