Հաագայի դատարանը Քադաֆիի մահը համարել է ռազմական հանցագործություն
Աշխարհ
Ինչպես հաղորդում է արաբական Al Jazeera-ն, Հաագայի Միջազգային քրեական դատարանի (ICC) գլխավոր դատախազ Լուի Մորենո-Օկամպոն հայտարարել է, որ կասկածելու լուրջ հիմքեր ունի Լիբիայի նախկին առաջնորդ Քադաֆիի մահը ռազմական հանցագործություն անվանելու համար:
Մորենո Օկամպոն նշել է, որ Հաագայի դատարանի ներկայացուցիչներն արդեն տեղեկացրել են իրենց կասկածների մասին Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ղեկավարությանը: Հիշեցնենք, որ Քադաֆին սպանվել է այս տարվա հոկտեմբերին՝ Ազգային անցումային զորքերի կողմից իր հայրենի Սիրթե քաղաքում:
Սկզբում Անցումային խորհրդի ներկայացուցիչները նշել էին, որ Քադաֆին սպանվել է երկու կողմերի միջև ընդհարումների պատճառով: Սակայն արևմտյան երկրների ճնշման տակ Անցումային խորհրդի ղեկավարությունը համաձայնել էր հետաքննություն սկսել մահվան հանգամանքները ճշտելու համար:
«Այն իրավիճակում, որի ժամանակ Քադաֆին սպանվել է, լուրջ հիմքեր է տալիս այն որակել` որպես ռազմական հանցագործություն: Այս մասին Մորենո Օկամպոն հայտնել է լրագրողներին: Կարծում եմ, սա շատ կարեւոր հարց է: Մենք մեր մտահոգություններն ենք հայտնել այս դեպքի հետ կապված Լիբիայի իշխանություններին եւ նախատեսում ենք մշակել համատեղ ռազմավարություն հանցագործության հանգամանքները խորությամբ ուսումնասիրելու համար»:
Անցումային ուժերը Քադաֆիին հայտնաբերել էին Սիրթե քաղաքի մոտակայքում գտնվող ցեմենտի բունկերում: Տեսանյութերում պարզ երևում է, որ Քադաֆին ձերբակալման ժամանակ վիրավոր է:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ