Մադոննայի դուստրը լքում է ծնողների տունը
Աշխարհ
Մադոննայի դուստրը՝ 16-ամյա Լուրդեսը, որոշել է հեռանալ հայրական տնից։
Նա պատրաստվում էր լքել ծնողների տունը և Նյու Յորքին կից գտնվող մասնավոր Բարդա քոլեջում ուսումնասիրել բեմական արվեստ։
Լուրդեսը, ինչպես շատ հայտնիների երեխաներ, հոգնել է լրագրողների պարբերաբար հետապնդումներից, և հենց դա է դարձել ծնողների տունը լքելու նրա մտադրության գլխավոր պատճառը։
Ապագա ուսանողուհին իրեն կարող է թույլ տալ ապրել ինքնուրույն՝ առանց Մադոննայից նյութական օգնություն ստանալու։
Հիշեցնենք, որ Լուրդեսը շահույթ է ստանում իր մանկական հագուստի գծից։
Այնպես որ ուսման վարձը վճարելու խնդիր չի էլ լինի. չէ՞ որ նա ի վիճակի է փակել բոլոր հաշիվները։ Հայտնում է newsofstars.ru-ն։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ