Ասանժը դատի է տալիս Ավստրալիայի վարչապետին
Աշխարհ
«Վիքիլիքս» աղմկահարույց կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը մեղադրում է Ավստրալիայի վարչապետ Ջուլիո Հիլլարդին: Արդեն վարձվել են փաստաբանները, հայցը պատրաստվում է: 2010թ. վարչապետ Հիլլարդը Ասանժին մեղադրել էր Աֆղանստանում և Իրաքում տեղի ունեցած ռազմական գործողություներին վերաբերող նյութերի հրապարակման համար:
Ասանժի հայտարարությամբ՝ վարչապետի խոսքերը հանգեցրին նրան, որ «Մաստեր Քարտ» բանկային վճարումների համակարգն արգելեց ավստրալական բանկերին բարեգործական փոխանցումներ կատարել «Վիքիլիքս»-ի նախագծերին:
2010թ. դեկտեմբերին Ջուլիան Ասանժը ձերբակալվել էր Մեծ Բրիտանիայում՝ Շվեդիայի իրավապահ մարմինների հայտի հիման վրա, ովքեր Ասանժին մեղադրել են բռնաբարության մեջ: 2012թ. հունիսից ավստրալացի Ասանժը գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատան շենքում, ուր նրան քաղաքական ապաստան են տրամադրել:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ