Թուրքիան և Եգիպտոսը մանևրում են Սիրիայի ափերին
Մերձավոր Արևելք
Եգիպտոսի և Թուրքիայի ռազմածովային ուժերը մեկշաբաթյա զորավարժություններ են անցկացնելու Միջերկրյածովյան արևելյան հատվածում՝ Սիրիայի ափերից ոչ շատ հեռու. հայտնում է Hurriyet-ը:
Ձևականորեն զորավարժությունները հյուրընկալող երկիրը լինելու է Եգիպտոսը, սակայն Թուրքիան զգալի ուժեր է հատկացրել այդ զորավարժությունների իրականացման համար՝ երկու ֆրեգատ տեսակի ռազմանավ, երկու հրթիռային մոտորանավ, մեկ բեռնատար նավ, երկու դեսանտային նավ, ծովային հետևակային վաշտ, երկու ուղղաթիռ և հատուկ նշանակության մեկ ջոկատ: Թե ինչ ուժեր են ներկայացվել եգիպտական կողմից, դեռևս չի հայտնվում:
Ակնկալվում է, որ «Ընկերության ծով» անվանմամբ զորավարժությունները կտևեն հոկտեմբերի 7-14-ը:
Եգիպտոսում չափավոր իսլամիստների հաղթանակից հետո թուրք-եգիպտական հարաբերությունները զգալիորեն լավացել են: Այս երկու երկրները հետապնդում են նույն արտաքին քաղաքական ուղղվածությունը, այն է՝ աջակցել սիրիական ապստամբներին և հասնել Բաշար ալ Ասադի հրաժարականին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ