Անահիտ Սիմոնյանի խանութ-սրահում «խելքին մոտ» գներ են լինելու
Հայաստան
Անահիտ Սիմոնյանը վաղուց էր մտածում սեփական բիզնես ունենալու մասին, և ահա նրա ցանկությունը երկար սպասել չտվեց։
Երգչուհին շուտով կբացի սեփական դիզայնով կարված հագուստի և «հենդմեյդ» աքսեսուարների խանութը։ Անահիտը ցանկանում է, որ հասարակությունը հնարավորություն ունենա կրելու այն, ինչ ծնվում է իր երևակայության արդյունքում։
Իդեպ, երգչուհին bravo.am-ին ասել է, որ գեղարվեստի ակադեմիայի դասախոսի մոտ նկարչության անհատական դասընթացների է գնում, որպեսզի ինքնուրույն կարողանա նկարել իր էսքիզները։
Հագուստները կարվելու են 1-2 նմուշով, այսինքն՝ մեծ արտադրություն չի լինելու։ Այդուհանդերձ, Անահիտը կարևոր հանգամանքներից է համարել այն, որ հագուստները հասանելի լինեն երիտասարդների դրամապանակին. «Խելքին մոտ գներ են լինելու»,- նշել է երգչուհին։
Խանութ-սրահը կբացվի եկող տարվա սկզբին։
լուսանկարները՝ kamoblog-ի


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի