ԵԽԽՎ-ում Տիմոշենկոյի ազատ արձակման առավել իրական ուղին համարում են համաներումը
Աշխարհ
Ազատազրկված նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ազատ արձակման միակ ուղին կարող է համաներումը լինել. կարծում է ԵԽԽՎ-ում Ուկրաինայի համազեկուցող Մայլիս Ռեպսը. գրում է Риа Новости-ն։
Ռեպսի խոսքերով՝ մի քանի ամիս առաջ ԵԽԽվ-ի ներկայացուցիչները քննարկում են ունեցել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ, և այդ առթիվ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ եթե Տիմոշենկոյի գործով բողոքարկման բոլոր մակարդակները հաջողությամբ անցնեն, նա կդիտարկի քաղաքական որոշման հնարավորությունը։
Սակայն վերջին օրերին ԵԽԽՎ համազեկուցողը Ստրասբուրգում Յուլիա Լևոչկինայի հետ ևս քննարկումներ է ունեցել այս հարցով։ Այդ քննարկումից հետո Ռեպսի մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ հիմա Կիևում ակնկալում են, որ վերջնական որոշումը կընդունվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից։
«Սակայն այդ դիրքորոշումը մեզ համար անընդունելի է։ Առաջին հերթին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ուկրաինական արդարադատության «ևս մեկ մակարդակ չէ»։ «Գազային գործն» արդեն անցել է Ուկրաինայի դատական ատյանների բոլոր երեք մակարդակներով։ Երկրորդ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գործի քննումը կարող է զգալի ժամանակ պահանջել, քանի որ այդ դատարանի գործընթացները բավականին երկարաձիգ են։ Եվ դա ոչ մի դեպքում չի կարող արդարացում հանդիսանալ այն բանի համար, որ նախագահ Յանուկովիչը հետաձգում էր որոշման ընդունումը։ Այդ պատճառով մենք մինչ այսօր նրանից սպասում ենք դրական քայլեր, որոնք նա, կարծես, պատրաստ է իրականացնել»,- ԵԽԽՎ դիրքորոշման մասին հայտարարել է համազեկուցողը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ