Մահացել է գեղանկարիչ Ջանիկ Գասպարյանը
Գիտություն և Մշակույթ95 տարեկանում մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Ջանիկ Գասպարյանը։ Հայաստանի նկարիչների միությունից տեղեկացնում են, որ նկարչի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 2-ին, ժամը 19:00-ին, Բագրևանդ 17, 6\2 «Ադանա» սգո սրահում:
Ջանիկ Գասպարյանը ծնվել է 1927 թ. մարտի 2-ին Երևանում: 1947 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1953 թվականին` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը։ Նկարչի գրաֆիկական և գեղանկարչական գործերի հիմնական մոտիվը Հայաստանի բնությունն է: Ջանիկ Գասպարյանի ստեղծագործությունները պահպանվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների թանգարանում և այլուր: