Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ» Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն 

Նոր նախակրթարաններ Կոտայքի Մայակովսկի և Գեղաշեն համայնքներում

Հայաստան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Կոտայքի մարզի Մայակովսկի և Գեղաշեն համայնքներում մասնակցել է նախակրթարանների պաշտոնական բացմանը: Երկու համայնքում էլ նախակրթարանները ձևավորվել են դպրոցների տարածքում՝ Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրով: Երկու համայնքում էլ նախարարը շրջել է նախակրթարաններում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել մանկավարժների ու ծնողների հետ:

ՀՀ կրթության և գիտության նախարարը նախ այցելել է Մայակովսկի գյուղի միջնակարգ դպրոց: Նորաբաց նախակրթարանն արդեն 27 սան ունի, ովքեր հատուկ ոգևորությամբ նախարարին ցուցադրել են իրենց սովորած պարը, արտասանել, պատմել, որ նախակրթարան սիրով են հաճախում: Համայնքի բնակիչները նախարար Ա. Աշոտյանի հետ զրույցում նշել են, որ գյուղի մանկապարտեզը տարիներ շարունակ չի գործել, և իրենք ստիպված են եղել նախադպրոցական տարիքի երեխաներին տանել Աբովյան քաղաքի մանկապարտեզներ: Այժմ, երբ իրենց գյուղի դպրոցում գործում է ժամանակակից կահավորմամբ, նորոգված նախակրթարան, խնդիրը լուծված է:

ՀՀ ԿԳ նախարարի հաջորդ կանգառը Գեղաշեն գյուղում էր: Այս համայնքը մանկապարտեզ երբևէ չի ունեցել: Մինչ այժմ դպրոց հաճախելուց առաջ երեխաները նախակրթարան չեն հաճախել: ՀՀ ԿԳՆ-ի նախադպրոցական միկրոծրագրի արդյունքում համայնքն արդեն ունի ժամանակակից նախակրթարան: Դպրոցի տարածքից առանձնացվել է հարկաբաժին, որը հիմանանորոգվել է, կահավորվել, ապահովվել ուսումնական անհրաժեշտ պարագաներով: Գեղաշենի նախակրթարանում գործում է երկու խումբ, և ընդգրկված են նախադպրոցական տարիքի 70 սան: ՀՀ ԿԳ նախարարը, դիմելով նախակրթարանի բացմանը ներկա ծնողներին, հավաստիացրել է, որ անհրաժեշտության դեպքում պետությունը պատրաստակամ է նախակրթարանի ևս մեկ խումբ բացել. «Բոլորիդ հորդորում եմ հնարավորինս շատ երեխաներ ունենալ և մեզանից պահանջել նախակրթարանի և դպրոցի ընդլայնում»,- դիմելով ծնողներին՝ նշել է Արմեն Աշոտյանը:

Լրագրողների հետ զրույցում ներկայացնելով նախակրթարանների հիմնադրման ծրագիրը՝ նախարար Ա. Աշոտյանը նշել է, որ այն մեկնարկել է 2008 թվականից: Փորձնական նպատակով սկսված ծրագիրը հետագայում դարձել է հիմնական ծրագիր, որի շրջանակում ՀՀ բոլոր մարզերում բացվել է 217 նախակրթարան, որոնցից 70 –ն այս տարվա ընթացաքում:

Արմեն Աշոտյանի խոսքով՝ նախակրթարաններ ստեղծելու անհրաժեշտությունը Հայաստանում ծագել է անկախության առաջին տարիներից: Սկսած 90-ականների վերջից, երբ նախակրթարաններն ու մանկապարտեզներն անցան ՏԻՄ ենթակայության տակ, Հայաստանի Հանրապետության 900 համայնքների մեկ երրորդում մինչև 2008 թվականը մանկապարտեզները չեն եղել՝ մի մասում դրանք չկային, մի մասում էլ շենքերը կային, բայց չէին գործում :

«Նախադպրոցական կրթությունն իր մեջ ունի և՛ սոցիալական և՛ կրթական բաղադրիչ: Բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նախակրթարան այցելած երեխաներն ավելի պատրաստված են հաճախում դպրոց և ուսումնառության ավելի լավ արդյունքներ են ցուցաբերում: Միաժամանակ, մեզ համար ՀՀ բոլոր բնակավայրերում հավասար մեկնարկային հնրավորությունների ստեղծումն առաջնային կարևորության հարց է: 2008 թվականից մինչ այժմ բացված նախակրթարաններում ավելի քան 4500 երեխա է հաճախում: Ծրագիրը շարունակվելու է, քանի որ արդյունքները դրական են և արժանանում են նաև համայնքի բնակչության շնորհակալ վերաբերմունքին: Իսկ սա նշանակում է, որ այս ծրագիրն իրականում պահանջված է, և համայնքների համար նախակրթարաններն առաջնային անհրաժեշտություն են»,- նշել է նախարարը: Նա տեղեկացրել է, որ գալիք տարի ծրագրում կներառվեն մարզային համայնքներ և մայրաքաղաքը: Նախակրթարանների միկրոծագիրը, ինչպես նշեց ՀՀ ԿԳ նախարարը, իրականացվում է դարամաշնորհային ծրագրով, որն ուղղվում է տարածքի բարեկարգմանը, գույքի ձեռբերմանը և մանկավարժների վերապատրաստմանը: Նախարարը նշել է, որ դպրոցներում գործող նախակրթարաններում պարապմունքները 3-4 ժամյա գրաֆիկով են կազմակերպվում, դրանց ֆինանասավորումը կատարվում է բյուջեից՝ կիրառելով հանրակրթական դպրոցների՝ ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևը: ««Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ մանկապարտեզներն ու նախակրթարանները գործում են ՏԻՄ ենթակայայությամբ, սակայն փորձը ցույց տվեց, որ նրանք միայնակ ի զօրու չեն կազմակերպել նախադպրոցական կրթություն: Այս ծրագրով պետությունը մտնում է նախադպրոցական կրթության ոլորտ՝ աջակցելով համայնքին»,- նշել է նախարար Ա. Աշոտյանը:

2010-2011 թթ. նախադպրոցական միկրոծրագրեր իրականացվել են Արագածոտնի մարզի 19 և Արարատի մարզի 22 համայնքներում: 2011-2012 թվականներին միկրոծրագրերն իրականացվել են Գեղարքունիքի՝ 21, Արմավիրի՝ 23, Սյունիքի՝ 19 և Վայոց Ձորի՝ 22 հաստատություններում: 2012-2013թթ ծրագիրը դեռ ընթացքի մեջ է, դրանցում ներառված է Շիրակի մարզի 31,Կոտայքի՝ 13, Լոռու՝ 15, Տավուշի՝ 10 համայնք:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվը
Ամենադիտված