Թուրք ազգայնականների միջոցառումը՝ Շառլ Ազնավուրի երգերի ներքո
Թուրքիա
Ըստ թուրքական "Posta" թերթի` թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավարների` Անկարայում գտնվող "Sheraton" հյուրանոցում ավանդական հանդիպման ժամանակ հնչել է հայ ազգի մեծանուն երգիչ Շառլ Ազնավուրի հեղինակած "Hier Encore" երգը:
«Եթե ազգայնականները հասկացած լինեին, թե ինչ երաժշտության ներքո էին իրենց հանդիպումն անցկացնում, ուրեմն պետք է դա լուրջ անհանգստություն պատճառեր այդ գործիչներին, քանի որ հայտնի է, թե ազգությամբ հայ երգիչն ինչ քաղաքական դիրքորոշում ունի...», - գրում է թերթը` նկատի ունենալով հայտնի փաստը, որ Շարլ Ազնավուրը նույնպես 1915 թվականի՝ Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ իրականացրած ցեղասպանության զոհերի և վերապրածների ժառանգ է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)