Հովիկ Աղազարյանը ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության շրջանակում մեկնել է Ղազախստան
ՀայաստանՂազախստանում հունիսի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության շրջանակում մասնակցելու նպատակով Նուր-Սուլթան է մեկնել ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հովիկ Աղազարյանը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ազգային ժողովից:
Առաքելության իրականացման շրջանակում հանդիպումներ են եղել խորհրդարանի Սենատի եւ Մաժիլիսի ղեկավարության, Պաշտպանության նախարարության եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ:
Անդրադարձ է եղել ՀԱՊԿ ԽՎ-ի դիտորդական առաքելությանը, քննարկվել են հանրաքվեի անցկացման գործընթացներին առնչվող հարցեր: Նախատեսվում են նաեւ հանդիպումներ պետական կառավարման այլ մարմինների ներկայացուցիչների հետ: