Զինծառայողը ծեծելո՞վ է սպանել հայտնի գործարարին
Հասարակություն
Լուրեր.com-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել ծեծկռտուք, որի հետևանքով Աբովյան քաղաքում հայտնի գործարար, ժամանցային համալիրներից մեկի տնօրենը մահացել է։
Լուրը ճշտելու համար Լուրեր.com–ը զրուցեց ՀՀ ոստիկանության հասարակայնության և վարչության հետ կապի բաժնի աշխատակցի հետ, որը հայտնեց, որ գործը տեղափոխվել է ՊՆ քննչական վարչություն։
Դեպքի մանրամասների մասին տեղեկանալու համար զրուցեցինք ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի սպա Մերի Սարգսյանի հետ, ով նշեց, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14–րդ կետով՝ «Դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք հասցնելը, որն անզգուշորեն առաջացրել է տուժողի մահ։ Կատարվում է նախաքննություն»։ Իսկ ձերբակալված կա, թե՞ ոչ, նախաքննության շահերից ելնելով՝ նա ոչինչ չհայտնեց։
Լուրեր.com–ի տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբերի 13–ին տեղի է ունեցել վիճաբանություն, որի հետևանքով սեպտեմբերի 27-ին Ս. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում մահացել է Աբովյան քաղաքում հայտնի գործարար Մերուժան Խաչատրյանը (Աղվես Մերուժը)։ Գործարարը վիճաբանել է, դեմքին հարվածներ ստացել, տեղափոխվել հիվանդանոց, որտեղ և մահացել է։ Նշենք նաև, որ հարվածողը եղել է զինծառայող։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը