Բողոքի ակցիա՝ ընդդեմ Parada ֆիլմի ցուցադրության (տեսանյութ)
Հասարակություն
Այսօր «Հայազն» միությունը բողոքի ակցիա էր կազմակերպել Գերմանիայի դեսպանատան մոտ՝ պահանջելով նույնասեռականների մասին պատմող Parada ֆիլմը չցուցադրել Տիկնիկային թատրոնում։
Նույն պահանջով ակցիայի մասնակիցները շարժվեցին նաև The Club ակումբի մոտ, որտեղ այսօր պետք է ցուցադրվեր ֆիլմը։
Lurer.com-ի հետ զրույցում ակումբի աշխատակիցները հավաստիացրեցին, որ իրենց ցուցակում չկա այդ ֆիլմը։ Այնուհետև ակումբի մենեջերը հանդիպեց ակցիայի մասնակիցներին և հաղորդեց, որ Գերմանիայի դեսպանատունը չեղյալ է հայտարարել ֆիլմի պատվերը և այն չի ցուցադրվելու ակումբում։ Նրանք հավաստիացրեց նաև, որ այս ամենից հետո ֆիլմերի ցուցադրությունից առաջ անպայման հաշվի կառնվի դրանց բովանդակությունը։
«Փիղ» մականվամբ բլոգերը Lurer.com-ի հետ զրույցում ֆիլմի ցուցադրությունը որակեց որպես սադրանք. «Սա դիտավորության և սադրանքի էլեմենտներ է պարունակում, նամանավանդ Տիկնիկային թատրոնում ցուցադրելը ուղղակի սադրանք է»։
Լրագրողի այն դիտարկմանը, թե ակցիայի մասնակիցները դեմ են ֆիլմին, թե՞ նրա ցուցադրության վայրին, վերջինս պատասխանեց. «Ես դեմ եմ ընդհանրապես։ Գիտեք, ոչ թե ֆիլմի ցուցադրությանը, այլ ա՛յն փաթեթավորմանը, որն ուղեկցում է ֆիլմի ցուցադրությունը»։
Հիշեցնենք, որ Parada-ն սերբական ֆիլմ է, որն արծարծում է Սերբիայում նույնասեռականների իրավունքների նուրբ խնդիրը: Ֆիլմի ցուցադրությունը նախատեսված էր Տիկնիկային թատրոնի դահլիճում, ինչը վրդովեցրել է մի խումբ ակտիվիստների։ Parada ֆիլմը (Շքերթը) էկրան է բարձրացել 2011-ի հոկտեմբերի 3-ին, և դրա նկարահանման համար հիմք է ծառայել 2010-ին մայրաքաղաք Բելգրադում անցկացված գեյ-շքերթի տեսաժապավենը։
Ֆիլմը դիտման բարձր մակադակ է գրանցել ինչպես Սերբիայում, այնպես էլ Խորվաթիայում, Սլովենիայում, Բոսնիայում, Հերցեգովինայում և Մոնտենեգրոյում։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը