Հունիսի 6-7-ը տեղումներ չեն լինի, հունիսի 8-11-ի երեկոյան ժամերին կլինի կարճատև անձրև
ՀայաստանՀանրապետության տարածքում`
Հունիսի 6-8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 9-11-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 6-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով, հունիսի 7-9-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հունիսի 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 8-11-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: