Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր
Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 16-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ մշակույթի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար ԼՂՀ Մարտունու շրջանի Ղուզե Ճարտարի մշակույթի պալատի ռեժիսոր Ռաշիդ Աղամալյանին շնորհվել է ԼՂՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչում:
Նույն օրը նախագահ Բակո Սահակյանը, հիմք ընդունելով ԼՂՀ արդարադատության խորհրդի եւ ԼՂՀ Գերագույն դատարանի 2011թ. դեկտեմբերի 13-ի եզրակացությունները, ստորագրել է հրամանագիր ԼՂՀ Գերագույն դատարանի դատավոր Զոյա Օհանյանի լիազորությունները դադարեցնելու մասին:
Նախագահը Սահակյանը, հիմք ընդունելով ԼՂՀ արդարադատության խորհրդի 2011թ. դեկտեմբերի 13-ի որոշումները, դեկտեմբերի 16-ին ստորագրել է հրամանագրեր՝ դատավորների թեկնածուների եւ դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակները հաստատելու մասին:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան