Հայաստանում 300 հազար դրամը գերազանցող կանխիկ գործարքները կհամարվեն անվավեր
ՀայաստանՀՀ Ազգային ժողովը հունիսի 9-ի արտահերթ նիստում հավանություն տվեց «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում փոփոխություններին։ Այսպիսով, Հայաստանում 300 հազար դրամից ավելի կանխիկ եղանակով կատարված գործարքներն այսուհետ կճանաչվեն անվավեր։
Այսպիսով, այս տարվա հուլիսի 1-ից շարժական եւ անշարժ գույքի ձեռքբերման կամ վարձակալության, ինչպես նաեւ փոխառության գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով։ Մասնավորապես, եթե գործարքի գումարը գերազանցում է 300 հազար դրամը։ Սույն օրենքի պահանջների կատարումն ապահովելու նպատակով կառավարությունը կներդնի նոր մեխանիզմ, ըստ որի՝ վերը նշված պահանջները չկատարելու դեպքում գործարքն ի սկզբանե կհամարվի անվավեր։