Չավեսն ու Պուտինը շնորհավորել են իրար
Աշխարհ
Վենեսուելայի վերընտրված նախագահ Ուգո Չավեսը ընդունել աշխարհի բոլոր ծայրերից շնորհավորանքներ է նախագահական ընտրություններում իր հաղթանակի կապակցությամբ, հայտնում է НТВ.ru-ն:
Երկուշաբթի Վենեսուելայի առաջնորդին զանգահարել է նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը: Վերջինս շնորհավորել է Չավեսին հաղթանակի կապակցությամբ և ցանկացել նրան հետագա հաջողություններ. «այդ բարձր պատասխանատվություն կրող պաշտոնին»:
Չավեսն իր հերթին շնորհավորել է ռուս նախագահին հոբելյանի առթիվ:
Իր գործընկերոջը շնորհավորել է նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ի պատասխան Չավեսը հայտարարել է, որ իր հաղթանակը նվիրում է բելառուս ժողովրդին:
Կարակաս շնորհավորական մաղթանքներ են հասել նույնիսկ ԱՄՆ-ից, որի իշխանություններին Չավեսը անդադար դատապարտում է' չամաչելով բառերի համար: Ճիշտ է, Վաշինգտոնում հայտարարել են, որ շնորհավորում են Վենեսուելայի ժողովրդին' շեշտելով' Չավեսի հետ տարաձայնությունները ինչպես կային, այդպես էլ մնում են:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ