Միթ Ռոմնին նախագահական մրցավազքի առաջատարն է
ԱՄՆ
ԱՄՆ-ի նախագահական նախընտրական քարոզարշավում փոխվել է առաջատարը. հայտնում է НТВ.Ru-ն: Հաղթանակը հեռուստաբանավեճերում օգնեց հանրապետական Միթ Ռոմնիին առաջ անցնել իր հակառակորդ դեմոկրատ Բարաք Օբամայից:
Հանրային հարցումներն անցկացվել են Pew Research Center հետազոտական կենտրոնի կողմից հոկտեմբերի 4-7-ն ընկած ժամանակահատվածում: Դրան մասնակցել է 1511 չափահաս ամերիկացի:
Արդյունքների համաձայն՝ եթե նախագահական ընտրությունները կայանային այսօր, ապա Ռոմնիի օգտին կքվեարկեր ընտրողների 49%-ը, իսկ Օբամայի օգտին՝ 45%-ը. հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Գրեթե մի ամիս առաջ պատկերը լրիվ այլ էր: Երկրի գործող նախագահը հանրապետականների թեկանծուին 8%-ով գերազանցում էր:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)