«Հրապարակ». Ծառուկյանը «նախագահ ջանի» հետ մասնակցել է Սարոյանի որդու հարսանիքին
Հայկական Մամուլ
Գագիկ Ծառուկյանը, որ չէր մասնակցել իր կուսակցին՝ երկրորդ համարին, անձեռնմխելիությունից զրկելու սրտամաշ քննարկումներին և «հանձնման» արարողությանը, շաբաթ օրն իսկապես վերադարձել է Բելառուսից ու Սերժ Սարգսյանի ընկերակցությամբ մասնակցել Սեյրան Սարոյանի որդու հարսանիքին, նստել «նախագահ ջանի» հետ նույն սեղանների շուրջ:
Ի դեպ, բացի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից, մնացյալ «սիլավիկները» չեն մասնակցել հարսանիքին, այդ թվում և Վովա Գասպարյանը: Հարսանիքին չի մասնակցել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: Բնականաբար, եղել են Հովիկ Աբրահամյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Բոլորն իրենց կանանց հետ, այդ թվում և Ծառուկյանը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին