Իրանի քաղաքացին փորձել է Ռուսաստանի սահմանից դուրս բերել ռադիոակտիվ նյութեր
Աշխարհ
Մոսկվայի «Шереметьево» օդանավակայանի մաքսային ծառայության աշխատակիցներն այսօր ձերբակալվել են Թեհրան մեկնող Իրանի քաղաքացու, ում մոտ հայտնաբերվել են ռադիոակտիվ նյութեր: Երբ Իրանի քաղաքացին ստուգման կետով անցել է, ազդանշանային համակարգը ցույց է տվել նորմայից 20 անգամ գերազանցող ճառագայթման մակարդակ: Դաշնային մաքսային ծառայության աշխատակիցները Իրանի քաղաքացու ուղեբեռում հայտնաբերել են 18 տեսակի մետաղյա առարկաներ, որոնք, ըստ մաքսային անվտանգության աշխատակիցների, իրենց մեջ պարունակում են մեծ քանակությամբ ռադիոակտիվ նյութեր: Քննության արդյունքում հայտնի է դարձել, որ այդ մետաղները պարունակում են Նատրիումի 22 տեխնածին ծագում ունեցող ռադիոակտիվ նյութը:
Դեպքի հետ կապված հարուցվել է քրեական գործ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ