«Առավոտ». Ո՞նց կարելի է ինձ այդ դհոլ-զուռնայի հետ զուգահեռներ տանել
Հայկական Մամուլ
Նախկին պատգամավոր, ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանն ասել էր, որ ինքը նորից քաղաքականություն է մտնելու պատուհանից: Երեկ «Առավոտ»-ը պարոն Սադոյանից ճշտեց' կոնկրետ ո՞ր պատուհանը նկատի ունի: Արդյոք այն նույն պատուհա՞նը, որ բացվեց Արտաշես Գեղամյան, Խոսրով Հարությունյան և Հայկ Բաբուխանյան եռյակի համար:
Պարոն Սադոյանը պատասխանեց. «Ախր, ինչի՞ եք ինձ վիրավորում: Ես չեմ հասկանում՝ ո՞նց կարելի է ինձ այդ դհոլ-զուռնայի հետ զուգահեռներ տանել: Ինձ այդ պատուհանը առաջարկել էին՝ ես չուզեցի: Նու, այդպես բացահայտ չասեցին, ասեցին' պարո՛ն Սադոյան, ուզում ենք սատարեք, ոչ թե առաջադրվեք Ձեր կուսակցության կողմից, մենք կասենք ում կողմից, ասեց՝ ես ձեր համար պատվերով ելույթ ունեցողներից չեմ»: Ըստ նրա՝ պատուհան ասելով նկատի է ունեցել համացանցը ու դրա միջոցով քարոզչությունը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին