«Ժողովուրդ». Հոգեբուժարանի ձերբակալված տնօրենը վատացել է
Հայկական Մամուլ
Հոկտեմբերի 3-ին ձերբակալված «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրեն Նվեր Հովհաննիսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների' իրավապահները նրան հիվանդանոց են տեղափոխել: Հովհաննիսյանն իր հետ կատարվածից հետո անասելի սթրես է տարել ու չի կարողանում կազդուրվել:
Ըստ ամենայնի, նա մշտական կապի մեջ է եղել իրեն այդ պաշտոնին նշանակող ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադևոսյանի հետ, որը Հովհաննիսյանի մորեղբոր տղան է: Թերթը տեղեկացնում է, որ Հովհաննիսյանի երկու տեղակալները կարկառուն ՀՀԿ-ականների ազգականներն են. մեկը նույն Ռուբեն Թադևոսյանի եղբայրն է՝ Ռոբերտ Թադևոսյանը (Ապեր), մյուսը՝ ՀՀԿ երիտթևի նախագահ Կարեն Ավագյանի հորեղբորորդին՝ Արմեն Ավագյանը:
Այլ կերպ ասած՝ պետական միջոցների յուրացման ր թրաֆիքինգի մասով իրականացվող քրեական գործի քննության շրջանակներում ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալները ևս անցնում են (տարբեր կարգավիճակներով). ՀՀԿ-ն Վարդենիսում գործել է կլանով:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին