Դաղստանում հզոր պայթյուններ են որոտացել
Աշխարհ
Մախաչկալայի շրջակայքում ուժայինները մի շարք միջոցառումներ են անցկացնում՝ ուղղված քաղաքի անտառային հատվածներում տեղակայված հանցագործ խմբավորումների և նրանց ապաստանների հայտնաբերմանն ու չեզոքացմանը: Դաղստանի ՆԳՆ-ը ИТАР-ТАСС-ին տված հարցազրույցում մեկնաբանել է առավոտյան հնչած երկու պայթյունները:
«Ոչ մի երկակի ահաբեկչության և իրավապահ մարմինների վրա կատարած հարձակման մասին խոսք լինել չի կարող»,-հավաստիացրել են նախարարության մամուլի կենտրոնից:
Դաղստանի իրավապահ մարմինների հաղորդմամբ՝ երկու հզոր պայթյուն է որոտացել Աղաչաուլ գյուղի մոտակայքում, քանի որ օդային ռազմաուժերը ուժգին հարված են հասցրել ընդհատակում գործող հանցագործ խմբավորումների ենթադրյալ ապաստանների ուղղությամբ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ