Հյուսիսային Կորեան զգուշացնում է՝ իր հրթռիները կարող են հասնել ԱՄՆ
Աշխարհ
Փհենյանից զգուշացնում են, որ տիրապետում են միջմայրցամաքային հրթիռների, որոնք ի վիճակի են հասնելու ԱՄՆ-ի տարածքին:
Հյուսիսային Կորեան զգուշացնում է, որ ագրեսիայի դրսևորման դեպքում նա կարող է դրան ի պատասխան օգտագործել իր միջմայրցամաքային հրթիռները, որոնք ի վիճակի են հասնելու մինչև ԱՄՆ: Նման սուր հայտարարության համար հող է ծառայել ԱՄՆ-ի կողմից Հարավային Կորեայի բանակին տված թույլտվությունը՝ հրթիռներ արձակել 300-800 կմ հեռավորության վրա:
ԿԺԴՀ-ի իշխանությունները սպառնում են, որ ի պատասխան նման հայտարարության՝ Հյուսիսային Կորեայում «հարյուրապատիկ ամրացնում են իրենց մարտական պատրաստությունն այնպես, ինչպես դեռ աշխարհը երբևէ չի տեսել և չի կարող պատկերացնել». փոխանցում է lifenews-ը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ