«Հայկական ժամանակ». Ոստիկանությունը «չի նկատում» Սաշիկ Սարգսյանին, Բեգլարյանին, Ծառուկյանին, Հայրապետյանին
Հայկական Մամուլ
Օրերս հեռուստաընկերություններից մեկը տպավորիչ կադրեր է ցուցադրել, թե ինչպես են դիմակավոր ոստիկանները գրոհում ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Կարո Կարապետյանի, նախկին ԲՀԿ-ական Ռուբեն Մասումյանի (Բենզին Ռուբո) թիկնապահների վրա, նրանց ձեռքերը ոլորում և հրմշտելով նստեցնում ոստիկանական մեքենաներ: Միջոցառումն իրականացվել է Սերժ Սարգսյանի մեկ տարի առաջ արտահայտած մտահոգության շրջանակներում, թե ինքը չի հասկանում թիկնազորով լի ավտոշարասյունով քաղաքում շրջելու երևույթը:
«Հայկական ժամանակ»-ի թղթակիցը երեկ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանից հետաքրքրվել է, թե ինչու ոստիկանությունը նույն ջանասիրությամբ իրենց թիկնազորից չի «զինաթափում» Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանին կամ ՀՀ տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանին կամ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին և մյուսներին: «Թիկնազորների վերաբերյալ երկրի ղեկավարի և ոստիկանության պետի հրահանգները վերաբերվում են բոլորին, և երբ նշված անձանց շարասյուները նկատվեն, կնախազգուշացվեն այլևս շարասյունով չշրջելու մասին»,- պատասխանել է Ահարոնյանը:
Փաստորեն, ոստիկանությունը մինչ օրս քաղաքում «չի նկատել» Սաշիկ Սարգսյանի, Գագիկ Բեգլարյանի, Գագիկ Ծառուկյանի, Ռուբեն Հայրապետյանի և մյուսների թիկնապահներով լի ավտոշարասյուները:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին