Die Welt. Եգիպտոսի նախագահը համաներում է շնորհում քաղբանտարկյալներին
Մերձավոր Արևելք
Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին երկուշաբթի երեկոյան հայտարարել է, որ ներում է շնորհում բոլոր քաղաքական բանտարկյալներին, որոնք նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դեմ կազմակերպած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել էին:
Նախագահական համաներում անդրադառնալու է բոլոր քաղբանտարկյալների վրա, այդ թվում` նաև նրանց, ովքեր այս պահին դեռևս դատարանի առջև են կանգնած: Բացառություն են կազմում միայն մարդասպանության մեջ մեղադրվողները:
Քանի եգիպտացու է վերաբերելու այս համաներումը, դեռ պարզ չէ:
Ապստամբության օրերին և դրան հաջորդած Մուբարաքի անկումից հետո վրա հասած իշխանության վակուումի ժամանակաշրջանում Եգիպտոսի ռազմական դատարանն անցյալ տարի մեղադրել էր մի քանի հազար ապստամբների: Ալ Ջազիրան հայտնում է 5000 քաղբանտարկյալի մասին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ