Թուրքիայի ծրագրերն անհանգստացնում են Իրանին. Հոսսեյն Ամիր Աբդոլլահիան
Իրան
Տիգրիս և Արաքս գետերի վրա ամբարտակներ կառուցելու Թուրքիայի ծրագրերն անհանգստացնում են Իրանին։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը:
«Անընդունելի է, որ մեր բարեկամ և հարևան երկիր Թուրքիան ամբարտակաշինության ոլորտում միջոցներ է ձեռնարկել, որոնք կվնասեն տարածաշրջանի շրջակա միջավայրին, խնդիրներ կստեղծեն մեր ժողովրդի և տարածաշրջանի համար, իսկ մյուս կողմից՝ դրանք բացասաբար կանդրադառնան մեր երկիր մտնող ջրի քանակի վրա»,- ասել է նա։
Աբդոլլահիանը հայտնել է նաև, որ թուրքական պատվիրակությունը շուտով կայցելի Իրան։
Իրանի արտգործնախարարը նաեւ նշել է, որ ամբարտակներ կառուցելու Թուրքիայի ծրագրերից մեծապես կտուժեն թե՛ Իրանը, թե՛ Իրաքը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ