Սիրիայում ընթացող իրադարձությունները զարգանում են վատագույն տարբերակով. Թուրքիա
Մերձավոր Արևելք
Սիրիայում ընթացող իրադարձությունները զարգանում են բոլոր հնարավոր տարբերակներից վատագույն ուղղությամբ, և Թուրքիան կձեռնարկի բոլոր միջոցները երկրի անվտանգության ապահովման ուղղությամբ. երկուշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը. հայտնում է Reuters-ը:
Գյուլը նշել է, որ Սիրիայի հակամարտությունն արդեն վերածվել է քաղաքացիական պատերազամի: Այն չի կարող շարունակվել հավերժ, այլ անհրաժեշտ է հասնել Ասադի ռեժիմի տապալմանը:
«Իրադարձությունները Սիրիայում զարգանում են բոլոր հնարավորներից ամենավատ տարբերակով, մենք անում ենք ամեն հնարավոր բան», հայտարարել է Գյուլը:
«Ասադի ռեժիմn ի վերջո տապալվելու է: Միջազգային հանրությունը պետք է միջամտի այդ հարցում՝ չսպասելով հարցի հետագա վատթարացմանը»,- նշում է նախագահ Գյուլը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ