Wikipedia-ի հիմնադիրն ամուսնացել է
Աշխարհ
Wikipedia օնլայն հանրագիտարանի հիմնադիր Ջիմմի Ուելսն ամուսնացել է:
45-ամյա ինտերնետ-գործարարի ընտրյալն է Թոնի Բլերի նախկին քարտուղար-ռեֆերենտ 40-ամյա Քեյթ Գարվին:
Ամուսնական արարողությունը, որին ներկա էին շոու բիզնեսի աստղեր և քաղաքական գործիչներ, կայացել է շաբաթ օրը Լոնդոնում: Սա Ուելսի 3-րդ ամուսնությունն է: Նախորդ ամուսնություններից Ուելսը ունի մեկ դուստր:
Զույգը ծանոթացել է Շվեյցարիայում: Սիրավեպի ընթացքում նրանք աղջիկ են ունեցել: Թե որտեղ են նրանք անցկացնելու իրենց մեղրամիսը, հայտնի չէ:
Ջիմմի Ուելսը հիմնադրել է Վիքիպեդիան իր գործընկերոջ հետ 2001թ. հունվարին: Շուտով միջազգային օնլայն հանրագիտարանը լայն տարածում է գտել:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ