Ադրբեջանը ստիպված է տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանին․ Ալիև
Արտաքին Քաղաքական
Հայաստանը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը ստիպում է Ադրբեջանին քայլեր ձեռնարկել իր տարածքի հետ կապված, ասել է Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվի IX գլոբալ ֆորումի բացմանը գրում է Haqqin.az֊ը։
«Եթե Հայաստանը կասկածի դնի մեր տարածքային ամբողջականությունը, ապա Ադրբեջանն այլ ելք չի ունենա, քան կասկածի տակ դնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- ասել է Ալիևը։
«Կարծում եմ, որ Հայաստանի կառավարությունը չպետք է մոռանա Ղարաբաղյան երկրորդ պատերազմի դասերը, լավ սերտի այդ դասերը և հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից»,- ասել է Ալիևը։
«Կովկասի տեսլականը համագործակցությունն է, ինտեգրումն ու խաղաղությունը տարածաշրջանում։ Եթե նոր պատերազմ լինի, դա աղետալի հետևանքներ կունենա Հայաստանի համար»,- սպառնացել է Ալիևը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)