Հ. Մելիք-Շահնազարյանն ընտրվել է Youth4Media եվրոպական ցանցի խորհրդի անդամ
Հասարակություն
Հ. Մելիք-Շահնազարյանն ընտրվել է Youth4Media եվրոպական ցանցի խորհրդի անդամ։
Հուլիսի 7-9 Լեհաստանում անց է կացվում Youth4Media (Երիտասարդները լրատվամիջոցների համար) եվրոպական ցանցի Գլխավոր վեհաժողովը: Հայաստանից վեհաժողովին մասնակցում է Youth4Media-ի հայաստանյան գործընկեր-կազմակերպության՝ Ռազմավարական մշակումների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Ինչպես տեղեկացնում է Times.am լրատվական կայքը, Հ. Մելիք-Շահնազարյանը վեհաժողովի ժամանակ ընտրվել է Youth4media ցանցի խորհրդի անդամ:
Եվրոպական Youth4Media ցանցի նպատակն է երիտասարդ մարդկանց ձայնը լսելի դարձնել թվային տեխնոլոգիաների միջոցով: Այն եվրոպական ասոցիացիա է, որի մեջ ընդգրկված են 36 կազմակերպություններ 24 պետություններից: Ցանցն աշխատում է հիմնականում լրատվամիջոցների ու քաղաքացիական հասարակության հետ:
Գործընկեր կազմակերպությունները ստեղծում են համատեղ երիտասարդական մեդիա-ցանցեր: Նրանք առաջ են տանում քաղաքական, ինտելեկտուալ երկխոսություններ՝ օգտագործելով մեդիայի ձայնա-տեսա հնարավորությունները: Ցանցը գործունեություն է ծավալում ինչպես տեղական, այնպես էլ՝ եվրոպական մակարդակով:
Youth4Media-ն զարգացնում է ուսուցման նորարարական մեթոդներ, որոնք օգտագործվում են հիմնականում «նոր մեդիա» տիրույթում: Յուրաքանյուրն այստեղ կարող է «ստեղծող» դառնալ: Ցանցի կազմակերպած դասընթացները, որոնք անցկացվում են տարբեր եվրոպական երկրներում, օգնում են երիտասարդ մարդկանց զարգացնել իրենց հմտությունները: Ծրագրերի մասնակիցները հնարավորություն են ստանում դառնալու հեռուստալրագրողներ, նոր մեդիայի լրագրողներ եւ անգամ՝ դասընթաց վարողներ:
Նշենք, որ Youth4Media ցանցը այս տարվա մայիս ամսին ցանցային ժուռնալիստիկային նվիրված դասընթաց անցկացրեց Երեւանում, որին մասնակցեցին երիտասարդ մասնագետներ Հայաստանից, Գերմանիայից, Իսպանիայից եւ Վրաստանից: Դասընթացը վարում էին մասնագետներ Լեհաստանից:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը