Մասայական անկարգություններ են տեղի ունեցել Ղազախստանում. (Տեսանյութ)
Աշխարհ
Ինչպես հաղորդվում է` այսօր Ղազախստանի հարավ-արեւմուտքում գտնվող Ժանաոզեն քաղաքում տեղի են ունեցել վերջին 20 տարում նախադեպը չունեցող մասայական անկարգություններ: Համաձայն վերջին տեղեկությունների` ոչ պաշտոնական տվյալներով Ժանաոզեն քաղաքում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով անկարգությունները հրահրողների և ոստիկանական ուժերի կողմից. կան մի քանի տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ: Ավելի վաղ Ժանաոզեն քաղաքի վարչական պատասխանատուները տեղական լրատվամիջոցներով հայտնել են, որ ցուցարարները զինված են եղել երկաթե ձողերով, փայտերով, բենզինե շշերով:
Ժանաոզեն քաղաքում արդեն վեց ամիս է գործադուլ են անցկացնում նավթային ընկերությունների աշխատակիցները, ովքեր էլ եղել են անկարգությունների հիմնական մասնակիցները:
Անկարգությունների պատճառով Ղազախստանում չեղյալ են հայտարարվել անկախության 20-ամյա տոնակատարարությունները:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ