Ոսկու գինն իջնում է
ՏնտեսությունՈւրբաթ առավոտյան ոսկու գինն իջնում է՝ համաշխարհային արժույթների նկատմամբ դոլարի թանկացման ֆոնին, ինչպես նաեւ մեկ օր առաջ դրա արժեքի բարձրացումից հետո, վկայում են աճուրդների տվյալները։
Ոսկու օգոստոսյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում իջել է 3,6 դոլարով կամ 0,19 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 846,3 դոլար։ Արծաթի հուլիսյան ֆյուչերսը էժանացել է 0,19 տոկոսով՝ մեկ ունցիան 21,843 դոլար։