Օպերայի մոտ Օհան Դուրյանին նվիրված հուշարձան կտեղադրվի․ ավագանու անդամը հրապարակել է ներկայացված նախագծի լուսանկարները
Գիտություն և Մշակույթ
Օպերայի և բալետի թատրոնի հարակից տարածքում մտադրություն կա Օհան Դուրյանի հիշատակը հավերժացնող՝ այս հուշարձանը տեղադրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը եւ գրառմանը կից հրապարակել է նախագծի լուսանկարները։
«Թեպետ վաղուց հայտնի էր, որ Մաեստրոյի 100ամյակն է այս տարի, սակայն, կառավարությունից հրատապ կարգով են ուղարկել ավագանու հաստատմանը:
Ուստի ստացել ենք նախօրեին՝ արագ կարգով հարցը հանձնաժողովում քննարկելու:
Մեռա ասելով, որ նման նախագծեր «հրատապ» կարգով, վերջին պահին օրակարգ ներառել չի կարելի:
Լսող չկա:
Նախագիծը քվեարկության կդրվի հունիսի 21-ին կայանալիք նիստում:
Ձեր կարծիքն ինձ համար կարևոր է»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)