Բացվել է սիրիական ծրագրով հիմնական հանրակրթական դպրոց (լուսանկարներ)
Հասարակություն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է քաղաքապետարանի աջակցությամբ և «Կիլիկյան Բարեսիրական Միության» հովանավորությամբ Երևանի Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցում սիրիահայ երեխաների համար, սիրիական ծրագրով կազմավորված հիմնական հանրակրթական դպրոցի բացմանը:

«Կիլիկյան» դպրոցում կրթություն կստանան 1-9-րդ դասարանների սիրիահայ աշակերտներ, որոնց թիվն այսօր արդեն հասնում է 220-ի:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, վստահեցրել է, որ այսուհետ նույնպես քաղաքապետարանն անելու է հնարավորը, որպեսզի սիրիահայ ընտանիքները Երևանում իրենց զգան հարմարավետ:
«Այսօր արդեն ավելի քան 200 սիրիահայ երեխա կհաճախի նորաբաց այս դպրոցը: Քաղաքապետարանն առաջին իսկ օրից եղել է սիրիահայ ընտանիքների կողքին և շարունակելու է իր լիազորությունների շրջանակում օժանդակել այդ ընտանիքներին: Երևանի ավագանու որոշմամբ մենք լուծեցինք նաև նախադպրոցական տարիքի սիրիահայ երեխաների կրթության խնդիրը, որի շրջանակում այսօր 58 երեխա արդեն իսկ անվճար հաճախում է մանկապարտեզ»,- նշել է քաղաքապետը:
Տարոն Մարգարյանը շրջել է դասասենյակներում, ծանոթացել երեխաների համար ստեղծված պայմաններին, զրուցել երեխաների և նրանց ծնողների հետ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը