«Հայկական ժամանակ». ես քեզ, դու ինձ
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը հատուկ հարաբերություններ են հաստատել: Մեր աղբյուրների պնդմամբ, նրանք հաճախ հանդիպում են և խորհրդակցում ամենատարբեր քաղաքական, կադրային հարցերի շուրջ:
Դիտորդների գնահատմամբ, Նիկոյանին և Սարգսյանին միացնում է ընդհանուր շահը, և դաշինք են կապել՝ առաջիկա ընտրություններից հետո պաշտոնները պահպանելու շուրջ փոխօգնության հարցով: Ավելի պարզ՝ Նիկոյանը Տիգրան Սարգսյանին պետք է օգնի՝ ընտրություններից հետո էլ վարչապետ մնալ, Սարգսյանը Նիկոյանին պետք է օգնի՝ մնալ ԱԺ նախագահ: Այս պահին նրանք խնդիր ունեն Հովիկ Աբրահամյանին թույլ չտալ մտնել ՀՀԿ համամասնական ցուցակի եռյակ և այնպես անել, որ առաջինը լինի Սերժ Սարգսյանը, երկրորդը՝ Տիգրան Սարգսյանը, երրորդը՝ Սամվել Նիկոյանը: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, ցուցակի չորրորդ համարը զբաղեցնելու է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Սա նշանակում է, որ Հովիկ Աբրահամյանը, լավագույն դեպքում 5-րդ տեղը կզբաղեցնի: 2007-ին Աբրահամյանը եղել է ՀՀԿ ցուցակի 3-րդ համարը, 2003-ին՝ 4-րդը»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ