Կրկնակի պայթյուն Դամասկոսում
Մերձավոր Արևելք
«Ալ Նուսրայի խմբավորումներ» իսլամիստական խմբին պատկանող սիրիացի ապստամբները հաշվետվություն են ներկայացրել ռազմաօդային ուժերի հետախուզական վարչության նկատմամբ իրականացրած հաջող գործողության մասին. փոխանցում է BBC-ն:
Համաձայն նրանց տվյալների՝ հարձակումը տեղի է ունեցել Հոկտեմբերի 9-ի գիշերը Դամասկոսի հյուսիսարևելյան շրջանում: Բեռնատարը, որի ղեկին նստած է եղել մահապարտը, հարվածել է հատուկ ծառայության շտաբային գրասենյակին և պայթել նրա բակում: Մեքենան բեռնված է եղել 9 տոննա պայթուցիկով: Քիչ անց դեպքի վայր է ժամանել շտապ օգնության մեքենան, որը ևս բեռնված է եղել պայթուցիկներով: Մեքենան պայթել է որոնողա-փրկարարական աշխատանքները սկսելու ժամանակ:
Զոհերի հստակ քանակը հայտնի չէ: Ականատեսների կարծիքով՝ պայթյունը շատ հզոր էր, և մահացածներն ու վիրավորները «շատ շատ են լինելու»:
Սիրիական իշխանությունները հաստատել են ռազմաօդային ուժերի հետախուզական վարչության վրա հարձակման փաստը, սակայն չեն անդրադարձել մանրամասներին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ